Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բանավեճը վարչապետը կանխեց

Բանավեճը վարչապետը կանխեց
20.02.2015 | 00:34

«Թեման փակեք արդեն, պարոն Թովմասյան»,- կառավարության նիստում նկատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսքն ուղղելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Հրայր Թովմասյանի միջև երկխոսությունը հակակոռուպցիոն խորհրդի կազմի շուրջ երևի թե երկարաձգվեր, եթե չլիներ այս նշված միջամտությունը։ Ի վերջո, ի՞նչ էր ուզում ԱԺ աշխատակազմի ղեկավարը. առաջարկում էր խորհրդի կազմում պատգամավորներ ընդգրկելու համար դիմել ընդդիմադիր խմբակցություններին, մինչդեռ արդարադատության նախարարն առաջարկում էր դիմել ԱԺ նախագահին։ Եվ այսպես, հակակոռուպցիոն խորհուրդը գլխավորելու է վարչապետը, ընդգրկվելու են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ֆինանսների նախարարը, ինչպես նաև պատգամավորներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը, անշուշտ, կարևոր գործընթաց է, սակայն այս խորհուրդը, կարծես, նորություն չէ, և ինչո՞վ է տարբերվելու նախկինից։ Արդարադատության նախարարը նշեց, որ փորձ է արվել ապահովելու քաղաքացիական հասարակության ներկայությունը ևս և խորհրդի կազմն ավելի ներկայացուցչական դարձնելու։ Նախարարը մասնագիտական տերմիններով բացատրեց ներկայի և հնի տարբերությունը, սակայն խնդրեցինք, որ հասարակության համար ավելի մատչելի լեզվով, օրինակներով բացատրի նախկին և ներկա կառույցների տարբերությունը, ի մասնավորի, ի՞նչ է անելու այս խորհուրդը, որ նախկինը չէր անում։ «Փորձեմ Ձեր հարցադրման ենթատեքստը ինքս բացել, քանի որ Դուք, երևի թե, չեք ցանկանում հարցն ավելի ուղիղ հնչեցնել։ Այո, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի ակտիվ իրականացվի և ավելի արդյունավետ լինի։ Դրա համար, բացի ինստիտուցիոնալ լուծումներից, իհարկե, կարևոր և անհրաժեշտ գործոնը քաղաքական կամքն է։ Եթե այդ կամքը չլինի, ապա ցանկացած իդեալական ինստիտուցիոնալ լուծում տեղից չի շարժվի»,- ասաց արդարադատության նախարարը։
Ի դեպ, գործադիրը հաստատեց նաև «Նոտարների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ կապված կտակի հետ։ Վարչապետն էլ առաջարկեց հաջորդ փոփոխությունները ներկայացնելիս նվազեցնել նոտարական ծառայության վճարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ